Տրանսպորտում դիմակ չկրելու տուգանքը կսկսվի 100,000 դրամից![]() 14 մայիսի 2020 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Հասարակական տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է դիմակ կրեն, հակառակ դեպքում կտուգանվեն՝ սկսած 100,000 դրամից, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նա հայտնել է նաև, որ գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը չի թույլատրվելու։ Ավինյանը նշել է, որ հանրային տրանսպորտը բացվում է որոշակի պայմաններով, դրանց չպահպանումը հետևանքներ է առաջացնելու շահագործողների համար։ «Պարտադիր պայմաններ են դրված ախտահանման հետ կապված: Տեսչական մարմինները պետք է հետևեն այդ կանոնների պահպանմանը», - ասել է նա: Ավինյանը նշել է, որ մարդիկ կարող են օգտվել տանը պատրաստված ինքնաշեն դիմակներից, անգամ՝ շարֆերից: Ավելի վաղ հայտարարվել էր, որ հանրային տրանսպորտը կշահագործվի մայիսի 18-ից, իսկ դիմակների կրումը ՀՀ-ում պարտադիր կդառնա մայիսի 25-ից։ ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |