Պարզաբանում․ Մայիսի 18-ից տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է14 մայիսի 2020 - 19:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կսկսի աշխատել, այդ օրվանից տրանսպորտում դիմակ կրելը բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի, հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ Մայիսի 18-ից դիմակ կրելու պահանջը պարտադիր կլինի միայն հանրային տրանսպորտում, հակառակ պարագայում քաղաքացիները կարող են տուգանվել՝ սկսած 100,000 դրամից։ Ամսի 25-ից արդեն դիմակը պարտադիր կլինի նաև բաց և փակ վայրերում։ Այս երկու հայտարարությունները տարընթերցման առիթ էին դարձել, քաղաքացիների մի մասը ֆիքսել էր, թե դիմակ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր կլինի մայիսի 25-ից։ ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13-ը։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |