ՄԻՊ․ Մարտունեցի վարակվածի տան պատերին գրելու դեպքով միջամտել չենք կարող![]() 14 մայիսի 2020 - 19:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Մարտունիում կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա գրություններ թողնելու դեպքը մեկնաբանել չի կարող, քանի որ այն մասնավոր դեպք է և առնչվում է քաղաքացիների հարաբերություններին։ «Մասնավոր հարաբերություններին Մարդու իրավունքների պաշտպանը միջամտելու իրավասություն չունի»,- PanARMENIAN.Net ին ասացին պաշտպանի գրասենյակից։ Ավելի վաղ Գեղարքունիքի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել էին» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դարպասի մի հատվածը, պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր։ ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |