Դինքին սպանողն 9 ամսից կարող է ազատ արձակվել![]() 15 մայիսի 2020 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում 2007-ի հունվարի 19-ին «Ակոս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է ազատության մեջ հայտնվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Սամասթը Դինքի սպանության և ապօրինի զենք կրելու ու օգտագործելու համար դատապարտվել էր 22 տարի 10 ամսվա ազատազրկման։ Սակայն, հանցագործության կատարման պահին նա անչափահաս է եղել, ինչի պատճառով սահմանվել է 15 տարի 2 ամիս ազատազրկում: Սամասթը բանտում է արդեն 13 տարի ու 5 ամիս: Սակայն պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի շրջանակում նախատեսվում է, որ նրան ազատ կարձակեն 9 ամսից։ Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |