ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՃՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ29 հուլիսի 2002 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ռազմական ուժերի շփման գծի վրա տեղի է ունեցել երկու անձանց աճյունների փոխանակում: Ինչպես «Դե-Ֆակտո» գործակալությանը տեղեկացրել է Ռազմագերիների եւ պատանդների հարցերով Միջազգային աշխատանքային խմբի ներկայացուցիչ Ալբերտ Ոսկանյանը, ղարաբաղյան կողմը փոխանցել է Ադրբեջանի քաղաքացի, 1944 թվականի ծնված, 1995 թվականին Ստեփանակերտում ինֆարկտից մահացած Մեհմանա Մամեդովի աճյունը: Իր հերթին ադրբեջանական կողմը վերադարձրել է ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող, 1980 թվականի ծնված, 2001թվականի նոյեմբերին շփման գծի վրա զոհված Արմեն Ղուկասյանի աճյունը: Աճյունների փոխանակումը կատարվել է Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |