Լիտվան ՀՀ-ին 10,000-ից ավելի դեմքի պաշտպանիչ վահան է տրամադրել![]() 15 մայիսի 2020 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան է փոխադրվել 10,600 դեմքի պաշտպանիչ վահան։ 3000-ը` բուժանձնակազմի օգտագործման համար է, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների համար։ Լիտվայի կառավարության անունից Հայաստանում երկրի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենենլ է օգնությունը փոխանցել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին, տեղեկացնում է ԱԳՆ-ն։ «Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունը և բարեկամական այս քայլը համավարակի դեմ մեր միասնական պայքարում»,- ասվում է ԱԳՆ ֆեյսբուքյան գրառման մեջ։ Ապրիլի 22-ին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել Արևելյան Գործընկերության անդամ 4 երկրի, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել ընդհանուր արժողությամբ 100,000 եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |