Թորոսյան․ Կոնտակտավորներն այլևս չեն մեկուսացվի՝ տանը կմնան![]() 15 մայիսի 2020 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի կոնտակտավորներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցային վայրերում։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Անցնելու ենք «տնային» բուժման: Այդ որոշումն արդեն կայացված է: Նրանք կգնան միայն ինքնամեկուսացման»,- ասել է նա։ Նախարարն ասել է, որ կաշխատեն շրջիկ խմբեր՝ բժիշկ, ոստիկան և ԱԻՆ ներկայացուցիչ, որոնք կհսկեն՝ ինչպես է պահպանվում ինքնամեկուսացումը: Նախարարը հավելել է, որ քաղաքացիները պետք է սթափ գնահատեն իրավիճակն ու սեփական պատասխանատվության զգացում ունենան, և եթե իրենք կոնտակտավոր են, չպետք է դուրս գան ինքնամեկուսացումից: Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 184-ով:Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, այլ պատճառով՝ 22։ ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |