Բեզոսը կարող է աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալ![]() 15 մայիսի 2020 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի համավարակի պատճառով սպասվող ճգնաժամին, աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, կարող է աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալ։ Վերջին 5 տարում Բեզոսի կարողությունը միջինում աճել է 34%-ով, գրում է Incrussia.ru-ն։ Բեզոսի կարողությունն անընդմեջ աճում է։ Ըստ կանխատեսումների` 2026-ին, երբ նա կլինի 62 տարեկան, այն կհասնի տրիլիոնի։ Կարանտինի պայմաններում Amazon-ի պահանջարկը կտրուկ աճել է։ Ընկերության եկամուտը 1 եռամսյակում կազմել է $75,5 մլրդ։ 2020-ի ապրիլին Բեզոսը, շատ տարիներ անց, վերադարձավ Amazon-ի ամենօրյա կառավարման՝ պանդեմիայի պատճառով առաջած պահանջարկի կտրուկ աճի պայմաններում։ Մինչ համավարակը նա քիչ էր լինում Սիեթլի կենտրոնակայանում։ Այդ ընթացքում Amazon-ը չեղարկեց զեղչերն ու փոխեց կայքը՝ ավելի քիչ վաճառելու համար, քանի որ չէր կարողանում ապահովել բոլոր պատվերները։ Մարտի վերջին ընկերությունը 175,000 նոր աշխատակից է վարձել։ Բեզոսն աշխատանքի է հրավիրել բոլորին, ում ազատել էին ռեստորաններից և բարերից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |