ՀՔԾ․ Դատավոր Գրիգորյանին պաշտոնեական կեղծիքի համար մեղադրանք է առաջադրվել![]() 15 մայիսի 2020 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է։ Հիմնավորվել է, որ կատարվել են պաշտոնեական կեղծիքներ: Մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 07.09.2018-ին ստացվել է քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոքը, որի վերաբերյալ դատական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Վերջինս, պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից 10 օրվա ընթացքում, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է 14.09.2018-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել։ Ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Գրիգորյանը և Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին: Բացի այդ, 11.09.2018-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի համապատասխան միջնորդությունը, որի վերաբերյալ դատական գործը նույն օրը մակագրվել է դատավոր Գրիգորյանին: Վերջինս դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դարձյալ դատական նիստերի քարտուղար Վարդանյանի օժանդակությամբ կազմել է 14.09.2018-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել, որոնց հիմքով էլ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր: Այս դեպքում ևս ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող արձանագրությունը կցվել է դատական գործի նյութերին: Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք՝ 2 դրվագ, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով), իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (կատարողի հետ մեկտեղ հանցակից է համարվում օժանդակողը՝ 2 դրվագ): Քրգործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել 2019-ի հուլիսին։ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019-ի մայիսի 18-ին կալանքից ազատ էր արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դատավորի լիազորությունները կասեցված էին։ ՆՐա փաստաբանը հարուցված քրգործը պայմանավարել էր Քոչարյանի գործով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |