Եվրամիության կողմից «Հայե'ր, ներե'ք մեզ» գործողությունը պատվիրելու մասին տեղեկատվությունը Բաքվի հակահայկական քարոզչության արտահայտությունն է

PanARMENIAN.Net - «Այն փաստը, որ տեղեկատվություն այն մասին, որ Եվրամիությունն, իբր, վճարել է «Հայե'ր, ներե'ք մեզ» ինտերնետ-ակցիայի համար, ինքն իսկ խոսում է իր մասին: Եթե այդ տեղեկատվությունը հավաստի լիներ, ապա մենք դրան կհանդիպեինք նաեւ թուրքական մամուլում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թյուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով, դա Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության արտահայտություններից մեկն է:



Ադրբեջանական Bakiliar.AZ գործակալությունը, վկայակոչելով ԱՊԱ-ն, հաղորդել է, որ Թուրքիայում հայերից ներողություն խնդրելու հետ կապված ինտերնետ-քարոզարշավը կազմակերպած անձինք այդ քայլին գնացել են Եվրամիության պատվերով: «Քարոզարշավի անցկացման համար ԵՄ-ն այդ անձանց մեծ գումար է վճարել: Այդ գումարի համար վերոհիշյալ անձինք պետք է ինտերնետում անցկացնեին «Հայերից ներողություն խնդրելու» քարոզարշավ եւ դրա մեջ ընդգրկեին որքան հնարավոր է շատ մարդկանց»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:



«Հայե'ր, ներե'ք մեզ» հանրագիրը դեկտեմբերի 15-ին տեղակայվել է Ինտերնետում եւ մեկ օրվա ընթացքում հավաքել ավելի քան 8 հազար ստորագրություն: Տվյալ պահին ստորագրածների թիվը հասնում է ավելի քան 27 հազարի: Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: «Ես չեմ կարող համաձայնել Օսմանյան կայսրության հայերին բաժին հասած այդ աղետի հանդեպ անտարբերության եւ ժխտման հետ: Ես հրաժարվում եմ անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ հայցում նրանց ներողամտությունը»,- ասվում է հանրագրում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---