ԵԽ․ ՀՀ հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը հնարավոր է քննարկվի![]() 15 մայիսի 2020 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդում կարծում են, որ հնարավոր է սկսել վիզաների ազատականացման մասին նոր երկխոսություն Արևելյան գործընկերության երկրների հետ, որոնց թվում է նաև Հայաստանը։ Ինչպես փոխանցում է SchengenVisa.info-ն` Խորհուրդն ասել է, որ համապատասխան չափանիշների և հետընդունման մասին համաձայնագրի շարունակական կատարման միջոցով վիզայի ազատականացման ներկայիս գործողությունների պլանների հաջող իրականացումը կենսական նշանակություն ունի, նախքան այլ երկրների` ներառյալ Արևելյան գործընկերության անդամ պետությունների հետ նոր համաձայնությունների հասնելը: Նշվում է, որ Արևելյան գործընկերության երկրները ձգտում են ամրապնդել հարաբերությունները Եվրամիության, անդամ պետությունների և Արլ․ գործընկերության 6 հարևանի՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի հետ։ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի քաղաքացիները մուտքի համար պետք է թույլտվություն ունենան։ Մյուս երկրների համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի հնարավորությունը դիտարկվելու է առաջիկայում, եթե լավ ղեկավարվող և անվտանգ շարժունակություն ապահովող կանոններ ապահովվեն։ Ավելի վաղ ԵՄ-ն արդեն կոչ է արել սահմանները փակել մինչև մայիսի կեսը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտնել էր, որ Շենգեն գոտի մուտքը հնարավոր է սահմանափակվի մինչև սեպտեմբեր: Նշվել էր նաև, որ Շենգենյան գոտու երկրները կարող են նոր պահանջներ ներկայացնել վիզայի համար դիմողներին և հնարավոր է նաև, որ պահանջվի կորոնավիրուսի թեստ հանձնել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |