ԱՀ Շահումյանի կասկածելի օջախներում 57 նմուշառում է արվել![]() 15 մայիսի 2020 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Արցախի առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի և շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: 57 թեստավորվածի փորձանմուշի հետազոտության պատասխանները նախատեսվում է ստանալ մայիսի 15-ին՝ օրվա ընթացքում։ «Շահումյանի շրջանի մի շարք բնակավայրերում իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ: Մասնավորապես, ախտահանվել են հասարակական նշանակության վայրերը, վարակի օջախ համարվող ու հարևանությամբ տեղակայված բնակարանները: Բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքներ, տրամադրվել ախտահանիչ նյութեր: Միաժամանակ տեղեկացնում են, որ Արցախում մինչ այս պահը թեստավորվել է 554 մարդ, հաստատվել է 20 մարդու մոտ, բուժվել է՝ 8-ը, 51 անձ մեկուսացված է, մահ չի արձանագրվել»,- ասվում է Արցախի ԱՆ հաղորդագրության մեջ։ Արցախում մայիսի 15 դրությամբ կորոնավիրուսի 20 հաստատված դեպք կա, 8 հոգի հոգի առողջացել է։ Արցախում մեկուսացված է 51 հոգի։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |