ԵՄ առաջին երկիրը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին![]() 15 մայիսի 2020 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Սլովենիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համաճարակն ավարտվել է։ Մարտի 12-ից երկրում գործող համաճարակի ռեժիմը մայիսի 15-ից չեղարկվել է։ «Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի գնահատականներով, բոլոր ցուցանիշները մատնանշում են բնակչության շրջանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վիճակի կայունացում»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, գրում է ՌԲԿ-ն։ Սակայն խոսքը ոչ թե բոլոր կարանտինային միջոցների, այլ դրանց մի մասի չեղարկման մասին է։ Երկրում նախկինի պես արգելված են զանգվածային միջոցառումները, պահպանվում է սոցիալական հեռավորության պահանջն ու սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։ Սակայն շուտով կբացվեն սահմանային անցակետերը։ ԵՄ քաղաքացիները կկարողանան Սլովենիա մուտք գործել առանց 14-օրյա կարանտինի խստիվ պահպանման, եթե նախորդ 2 շաբաթում չեն լքել ԵՄ տարածքը և չունեն վարակման ախտանիշներ։ ԵՄ մաս չկազմող երկրների քաղաքացիների համար 14-օրյա կարանտին է նախատեսված, բացառությամբ դիվանագիտական այցերի և հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Սլովենիայում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է մարտի 4-ին, ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է վարակի 1464 դեպք, 103 հիվանդ մահացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |