Թորոսյանը՝ դիմակի անարդյունավետության իր կոչի մասին․ Ասել եմ, երբ դեֆիցիտ կար![]() 16 մայիսի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, անդրադառնալով ամիսների առաջ դիմակների անարդյունավետության մասին իր նկատառումներին, հայտարարել է, որ խոսել է այդ մասին այն ժամանակ, երբ դիմակների մեծ դեֆիցիտ կար, ընդ որում ամբողջ աշխարհում։ «Ազատություն» ռադիոկայանի եթերում նախարարն ասել է, որ անկեղծ է պատասխանում այդ հարցին։ Մայիսի 18-ից պարետատան նոր որոշմամբ քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը պարտադիր է նաև բաց տարածքներում։ «Այդ կոչն արել եմ այն ժամանակ, երբ կար դիմակների մեծ դեֆիցիտ ամբողջ աշխարհում: Այդ կոչերը, այդ թվում նաև ԱՀԿ-ի կողմից, միտված են եղել դիմակների ճշգրիտ հասցեատերերին հասցնելուն։ Որպեսզի գոնե 20-ապատիկ վտանգի ենթարկվող բժիշկները դիմակի պակաս չունենային»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ դիմակ կրելը կարևոր է, քանի որ պաշտպանում է կողքինի շնչառությունից և ձեռքերը բերանին հպելուց՝ հատկապես տրանսպորտում և փակ տարածքներում: Մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդներից ծայրահեղ ծանր վիճակում է 32 պացիենտ, ծանր վիճակում` 65-ը։ Թոքաբորբով մոտ 700 պացիենտ կա, 11 պացիենտ միացված է թոքերի արհեստական շնչառության սարքերին: ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երարաձգվել է մինչև հունիսի 13-ը։ Երկրում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, առողջացել է 1666 պացիենտ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |