ՌԴ-ում կորոնավիրուսի նոր դեպքերը 10,000-ից պակաս են![]() 16 մայիսի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 9200 նոր դեպք է գրանցվել երկրի 83 շրջանում։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 272,043-ի։ Նոր դեպքերի 45%-ն ընթացել է առանց ախտանիշերի և ի հայտ է եկել միայն թեստավորման արդյունքում, գրում է «Վեդոմոստին»։ Մահվան 119 նոր դեպք է գրանցվել, իսկ ընդհանուր առմամբ ՌԴ-ում 2537 հիվանդ է մահացել։ Ապաքինվածների քանակն ավելացել է 4940-ով՝ հասնելով 63,166-ի։ Այդպիսով, երկրում ավելի քան 2016,000 ակտիվ հիվանդ կա։ Հիվանդների քանակով առաջին տեղում Մոսկվան է (138,969), որին հաջորդում են Մոսկվայի շրջանն (26,462) ու Սանկտ Պետերբուրգը (10,011)։ Աշխարհում, ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսրանի տվյալներով, մայիսի 16-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 4․55 մլն դեպք։ Մոտ 308,000 մարդ մահացել է, ապաքինվել է 1․6 միլիոնը։ Photo. TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |