Դ.Մեդվեդեւ. Մենք գնահատում ենք Հայաստանի ներդրումը վերջին ժամանակների եվրոպական ամենավիճահարույց խնդիրներից մեկի լուծման մեջ19 հունվարի 2009 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Մոսկվայում գազային խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու եւ համաժողովին մասնակցելու համար: «Դուք եկել եք նպաստելու համար վերջին ժամանակների եվրոպական ամենավիճահարույց կազուսներից մեկի լուծմանը: Եվ մենք չափազանց բարձր ենք գնատահում այն կառուցողական ներդրումը, որ Դուք ունենում եք այդ խնդիրների կարգավորման հարցում, լինելով Ռուսաստանի հուսալի գործընկերն ու ռազմավարական դաշնակիցը»,-հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ եղած հարաբերությունները` այն բնութագրելով որպես հուսալի եւ համարժեք հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցությանը: ՌԴ նախագահը նկատել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն անհամեմատ ավելի հարմարավետ են, քան այն բարդ խնդիրները, որոնք քննարկվել են առանձնազրույցին նախորդած միջազգային համաժողովի ընթացքում: Նախագահ Ս. Սարգսյանն իր հերթին կարեւորել է էներգետիկ բանգավառում Ռուսաստանի եւ «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը` այն գնահատելով որպես հուսալի եւ երկարաժամկետ շահերի վրա խարսխված: Ս. Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում երեք անգամ ընդլայնվել են գազի սպառման ծավալները, իսկ գազիֆիկացման մակարդակով Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլեւ ողջ աշխարհում: Նախագահներ Ս. Սարգսյանն ու Դ. Մեդվեդեւը համակարծիք էին, որ բարձր մակարդակի հաճախակի շփումներն ու հանդիպումները հնարավորություն են տալիս անդրադառնալ եւ լուծումներ տալ նույնիսկ ամենափոքր խնդիրներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |