Վարչապետ․ Մանկապիղծի համար ավելի լավ միջավայր լինել չի կարող, քան այն, որտեղ այդ մասին չեն խոսում![]() 16 մայիսի 2020 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ամեն ինչ պետք է անել, որ մանկապղծության դեպքերը բացառվեն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով դպրոցներում սեռական կրթության մասին և անդրադառնալով ԱԺ ընդունած Լանզարոտեի կոնվենցիային։ Փաշինյանը մեջբերել է կոնվենցիայից մեկ հոդված՝ նշելով, որ այն կարևորում է ծնողների իրազեկվածությունը։ Նրա խոսքով՝ մանկապիղծի համար ավելի լավ միջավայր լինել չի կարող, քան այն, որտեղ այդ թեմայի մասին խոսելն ընդունված չէ։ Վարչապետի խոսքով՝ իրենք համակարգ ստեղծելով կոչ են անում ծնողին հաղորդակցություն ապահովել երեխայի հետ և իրազեկված լինել։ «Նպատակն այն է, որ եթե երեխաների դեմ սեռական ոտնձգության դեպքեր լինեն, նրանք ճանաչեն այդ դեպքերը, ասեն ծնողներին, վերջիններս էլ իմանան, որ որոշակի հաղորդակցություն ունենան, թեման փակ չմնա։ Պոտենցիալ մանկապիղծները 90 տոկոսով համոզված են, որ դրա մասին ոչ երեխան կասի, ոչ էլ ծնողը կհետաքրքրվի, քանի որ այդ թեման ընդունված չէ»,-ասել է նա։ Վարչապետը նշել է, որ ըստ վիճակագրության` երեխան սեռական բռնության է ենթարկվում ընտանիքին մոտ մարդու կողմից, ու հաճախ չգիտի՝ խոսել այդ մասին, թե` ոչ։ «Նրանք, ովքեր ասում են, որ դպրոցներում սեռական կրթություն չպետք է լինի, հարց եմ տալիս՝ իսկ ՀՀ-ում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում՝ քուչեքում, բեսեդկեքում։ Դա ունենում է շատ վատ հետևանքներ, որոնց մասին ընդունված չէ խոսել»,- ասել է նա։ ԱԺ-ն մայիսի 11-ին ընդունել է դեռևս 10 տարի առաջ ՀՀ-ի կողմից ստորագրած ու չվավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան: Կոնվենցիայի ընդունումը հանրային քննարդատության առիթ էր դարձել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |