Վրաստանում կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք կա![]() 16 մայիսի 2020 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք կա, ապաքինվել է 26 պացիենտ։ Այդ մասին ասվում է stopcov.ge. կառավարական կայքում, գրում է Sputnik Georgia-ն։ Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 677 մարդու մոտ, որից 419-ն ապաքինվել է։ Մահացել է 12 մարդ։ Փաստացի բուժվում է 246 մարդ՝ այդպիսով ապաքինվածները երկրում կրկնակի անգամ ավելի են վարակվածներից։ Կարանտինում 3873 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 393-ը։ Կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին։ Վրաստանի իշխանությունները որոշել են չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում գործում է մարտի 21-ից և ավարտվում է մայիսի 22-ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |