Փաշինյան․ Չեմ հիշում, որ պինցետով հանելու և արաղով ախտահանելու հայտարարություն եմ արել![]() 16 մայիսի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով կորոնավիրուսի մասին իր նախկին հայտարարությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ չի հիշում, թե պինցետով հանելու և արաղով ախտահանելու հայտարարություն է արել։ «Գուցե այլ շրջանակում է հնչել այդ հայտարարությունը»,- ասել է նա։ «Կորոնավիրուսն ում շունն է․.․ էլի որ` ո՞ւմ շունն է, բայց շները նաև կծելու հատկություն ունեն։ Մենք ասում ենք՝ եկեք այնպես անենք, որ մեզ չկծի»,- ասել է վարչապետը։ Նա հավելել է նաև, որ երկրի կառավարումը չի պատկերացնում առանց քաղաքացու հետ գործակցության։ Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4283-ի: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 55 է, այլ պատճառով՝ 22։Ապաքինվել է ևս 125 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1791 պացիենտ։ ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |