Շամշյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել![]() 16 մայիսի 2020 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Կրիմինալ քրոնիկոնի ու ավտովթարների լուսաբանմամբ հայտնի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Համապատասխան տեղեկությունը հաստատել է Shamshyan.com-ը։ Ֆոտոլրագրողը թեստ է հանձնել մայիսի 15-ին։ Aravot.am-ին Շամշյանն ասել է, որ արդեն մեկուսացած է, 10-14 օր մնալու է մեկուսարանում: «Ինձ շատ լավ եմ զգում, ոչ տաքություն ունեմ, ոչ գլխացավ, ոչ էլ որևէ այլ ախտանշան: Հարցրեցին, թե ումից կարող եմ վարակված լինել, բայց ոչ մեկին կասկածել չեմ կարող, որովհետեւ օրվա ընթացքում շատ մարդկանց հետ եմ շփվում: Համենայն դեպս, ուր էլ գնացել եմ՝ միշտ եղել եմ դիմակով»,- նշել է նա: Ավելի վաղ կորոնավիրուս էր հաստատվել նաև «Արմենպրես» գործակալության լրագրող Նորայր Շողիկյանի մոտ։ PanARMENIAN.Net ը շուտափույթ ապաքինում է մաղթում գործընկերներին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |