ԵԱՀԿ ՄԽ-ն հնարավոր է համարում առաջիկայում ղարաբաղյան խնդրի սկզբունքների լուծման շուրջ պայմանավորվածության հասնելը

PanARMENIAN.Net - Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Յուրի Մերզլյակովը հնարավոր է համարում առաջիկայում Ադրբեջանի եւ Հայաստանի պայմանավորվածության ձեռք բերումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների լուծման շուրջ:



«Կարծում եմ, որ եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն, ապա հնարավոր կլինի պայմանավորվածության հասնել հիմնարար սկզբունքների շուրջ եւ անցնել համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին»,-հայտարարել է Յուրի Մերզլյակովը` հաղորդելով, որ միջնորդների տարածաշրջան այս այցի հիմնական նպատակն է նպաստաել նրան, որ կողմերը շուտափույթ ընդունեն իրեցն առաջարկված կարգավորման մադրիդյան հիմնարար սկզբունքները եւ շարունակեն բանակցությունները:



Իր հերթին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հաղորդել է, որ միջնորդների այս այցի ընթացքում կքննարկվի Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը, որը կարող է տեղի ունենալ հունվարի 29-ին-փետրվարի 1-ին Դավոսում կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակներում:



«Նախագահների այցը կախված կլինի մեր բանակցություններից Բաքվում եւ Երեւանում: Այս ամիս հիանալի շանս կա բանակցությունները շարունակելու համար: Հավատում ենք եւ հուսով ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը կկայանա»,-նշել է Մ.Բրայզան, հաղորդում է Day.az-ը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են: Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներից հետո համանախագահները կմեկնեն Երեւան: Ակնկալվում է, որ տարածաշրջանային այցի ավարտից հետո միջնորդները հանդես կգան հայտարարությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---