Մայքլ Ջորդանի մարզակոշիկները վաճառվել են $560,000-ով18 մայիսի 2020 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզակոշիկները նրա ինքնագրով վաճառվել են ռեկորդային $560,000-ով։ Այդ մասին հայտնել է Sotheby's աճուրդի տունը։ Սակարկությունների կազմակերպիչը կարծում էր, թե Ջորդանի կոշիկների համար կհաջողվի մոտ $150,000 ստանալ, սակայն նյույորքյան աճուրդում դրանք վաճառվել են $560,000-ով, գրում է «Վեդոմոստին»։ Սա ինքնագրով մարզակոշիկների վաճառքի ռեկորդային հասույթ է աճուրդի տան համար։ Նախորդ ռեկորդը 2019-ի հուլիսին էր, երբ Moon Shoe մարզակոշիկները, թողարկված Nike ընկերության կողմից 1972-ին, վաճառվեցին $437,500-ով։ Ջորդանի մարզակոշիկները նույնպես Nike-ի արտադրության են՝ 1985 թվականի Air Jordan 1։ Sotheby's-ի կայքում ասվում է, որ Air Jordan 1-ը նշանային դարձավ բասկետբոլի պատմության և քաղաքային հագուստի առումով։ Air Jordan 1-ը Ջորդան Հելլերի հավաքածուից էր։ Նա աշխարհում մարզակոշիկների առաջին թանգարանի՝ Shoezeum-ի հիմնադիրն է։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |