ՏԱՍՍ-ը հրապարակել է Երևանի հերքումը ՌԴ ԶԼՄ-ներում Փաշինյանի պապի մասին կեղծ լուրերի վերաբերյալ18 մայիսի 2020 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հրապարակել է Երևանի հերքումը ՌԴ ԶԼՄ-ներոմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապի մասին կեղծ տեղեկությունների վերաբերյալ։ ՏԱՍՍ-ը մեջբերում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությունը, ըստ որի՝ մի շարք ռուսական աղբյուրներում հրապարակված պդնումները, թե Փաշինյանի պապը Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Կարմիր բանակի դեմ է կռվել, կեղծ են և քաղաքական նպատակ են հետապնդում։ «Հայրենիքի ազատության համար պայքարած վետերանի հիշատակը զրպարտող նման կեղծ տեղեկությունների տարածումը, հատկապես Մեծ Հաղթանակի հոբելյանի տարում, սրբապղծություն է»,- ասել է Մանե Գևորգյանը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա՝ ռուսական որոշ ԶԼՄ-ներ հրապարակել են չհաստատված նյութեր՝ այնպիսի հռետորաբանությամբ, որը որոշ շրջանակներ միտումնավոր տարածում են քաղաքական նկատառումներով: Գևորգյանն ասել է նաև, որ ՀՀ վարչապետի պապը Նիկոլ Առաքելի Փաշինյանն է, ոչ թե «ոմն Նիկոլայ Վարդանի Փաշինյանը», որի անունն է հիշատակվում հրապարակումներում։ Նա հավելել է նաև, որ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է պապի լուսանկարը «Նիկոլ Առաքելի Փաշինյան» գրությամբ, ում կարելի է գտնել նաև ՌԴ ՊՆ տվյալների շտեմարանում՝ Կարմիր բանակի սերժանտի կոչումով։ Ռուսական որոշ ԶԼՄ-ներ չստուգված նյութեր էին հրապարակել՝ գրելով, թե վարչապետ Փաշինյանի պապը Մեծ հայրենական պատերազմի տարիներին Կարմիր բանակի դեմ է կռվել։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել |