Նորքի ինտերնատում 45 վարակվածից ոչ ոքի վիճակը ծայրահեղ ծանր չէ, թոքաբորբ ունեցողներ կան18 մայիսի 2020 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված 45 անձից ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ չկան, նրանցից 28-ն ինտերնատի աշխատակիցներ են, PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ վարակված աշխատակիցները մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ ախտանշաններ չունեն։ Տուն ինտերնատում հետազոտվել է 70 տարեց ու աշխատակից, նրանցից միայն 45-ի մոտ է վարակը հաստատվել։ «Այս պահին վարակված տարեցների մի մասը՝ մոտ 8 հոգի գտնվում է բուժհաստատություններում, մյուսները մեկուսացված են հաստատության ներսում։ Նրանց մեջ կան նաև մարդիկ, ովքեր մինչ վարակվելն էլ գտնվել են հոսփիսային բաժանմունքում՝ անկողնային վիճակում»,- ասաց Մարտիրոսյանը։ Նախարարությունից հայտնեցին նաև, որ ինտերնատում վարակվածների մեջ կան նաև թոքաբորբ ունեցողներ, սակայն նրանց վիճակը կայուն է։ Մայիսի 16-ին ԱՆ-ից հայտնել էին, որ Նորքի տուն ինտերնատի 40-ից ավելի պացիենտի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4823-ի, մահացել է 61, բուժվել՝ 2019 պացիենտ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |