Ձերբակալվել է Ռուանդայում ցեղասպանության կազմակերպման գլխավոր կասկածյալներից մեկը![]() 18 մայիսի 2020 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ձերբակալվել է Ռուանդայում թութսիների ցեղասպանության գլխավոր կասկածյալներից մեկը։ 84-ամյա Ֆելիսյեն Կաբուգային ձերբակալել են մայիսի 16-ին։ Ռուանդայի գծով Միջազգային տրիբունալի դատախազները կարծում են, որ Կաբուգան ֆինանսավորել է խութուների ջոկատները, որոնք 1994-ին բնաջնջում էին թութսիներին, գրում է BBC-ն։ Նրան մեղադրանք է առաջադրվել մարդկայնության դեմ հանցագործությունների համար։ Կաբուգայի ձերբակալության մասին հայտնել են Ֆրանսիայի իշխանությունները՝ նա ապրում էր ուրիշի անունով Փարիզի արվարձանում։ 1994-ի ապրիլի 6-7-ի հեղաշրջման արդյունքում Ռուանդայում իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը, կազմված երկրում մեծամասնություն կազմող խութու ազգության ներկայացուցիչներից, ցեղասպանություն իրագործեց երկրում: Ցեղասպանության զոհ դարձան երկրի ազգային փոքրամասնություն կազմող թութսիները, ինչպես նաև չափավոր քաղաքական հայացքներ ունեցող խութուների ներկայացուցիչները: 100 օրում սպանվեց տարբեր տվյալներով 500,000-ից մինչև 1,030,000 մարդ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |