Քոչարյան․ Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքի արդյունքները սեպտեմբերին կներկայացվեն![]() 18 մայիսի 2020 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկին (աշնանը) Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հանրության կներկայացնի աշխատանքների արդյունքներրը, հայտնել է հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Սեպտեմբերին պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել այն կարևոր դրվագները, որոնք հուզում են բոլորին», - ասել է նա, փոխանցում է Aysor.am-ը։ Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովն աշխատանքի ընթացքում բավականին տեղեկատվություն է ստացել, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ամբողջական վերլուծություն։ Նրա խոսքով՝ առաջիկայում կհրապարակվեն թույլատրելի բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ գաղտնիություն պարունակող հարցերը՝ պետական գաղտնիքի մասին օրենքի բավարարմամբ։ Ապրիլյանի հարցերը քննող հանձնաժողովն աշխատանքները կավարտի հունիսի 4-ին։ Ավելի վաղ հանաձնաժողով էին հրավիրվել և Ապրիլյանի մասին հարցերի պատասխանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և այլք։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |