Կորոնավիրուսը հետ է գցել ՀՀ-ում դիակիզարանի կառուցման աշխատանքները![]() 18 մայիսի 2020 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում դիակիզարանների ստեղծման շուրջ տարվող աշխատանքներն «արագացված տեմպերով են» արվում: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ ՀՈԱԿ-ն արդեն ունի նախագծերը, աշխատանքները շուտով կսկսվեն: «Կորոնավիրուսը մեր պլաններին խանգարեց, բայց հուսով եմ՝ այս տարի կկառուցվեն դիակիզարանները», - նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ համավարակի պայմաններում դիակիզարանների կարիք կա: «Աշխատում ենք արագացված տեմպերով: Բացի այդ, տարվա ավարտին կունենանք նաև պետական գերեզմանատուն՝ նախատիպային, որտեղ կտրամադրենք միայն տիպային գերեզմանատեղեր և թույլ չենք տա, որ մարդիկ անեն այն, ինչ ուզում են», - նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ նոր պետական գերեզմանատանը տեղերը կհատկացվեն պետական հատուկ չափանիշներին համապատասխանելու պայմանով: Նա հավելեց, որ ՀՈԱԿ-ն այժմ նաև թվայնացման գործընթացի մեջ է, և 2 ամսից հասանելի կլինի «Բնակչության հատուկ սպասարակման» գործունեության առցանց տարբերակը: 2019-ի նոյեմբերին Իսկանդարյանը հայտնել էր, որ 2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի և ամերիկյան ու եվրոպական ստանդարտներին համապատասխանող կանաչապատ գերեզմանատներ: Երևանում գործող 21 գերեզմանատան ընդհանուր տարածքը 530 հա է: 2019 թվականի դրությամբ Երևանում կա 90 պուրակ և զբոսայգի՝ 213 հա ընդհանուր տարածքով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |