Բելառուսում կորոնավիրուսի մոտ 1000 նոր դեպք կա![]() 18 մայիսի 2020 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ի դրությամբ Բելառուսում կորոնավիրուսով վարակի 922 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 30,572-ի։ Մեկ օրում մահացել է 6 պացիենտ, մահվան ելքով դեպքերի քանակը հասել է 171-ի։ Տվյալները հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 364,319 մարդ։ Ապաքինվել է 10,130-ը։ Նոր դեպքերի առավելագույն աճը երկրում մեկ օրվա կտրվածքով կազմել է 973։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետևողականորեն դեմ է հանդես եկել կոշտ կարանտինային միջոցառումներին և ձեռնարկությունների աշխատանքի դադարեցմանը։ Մայիսի 12-ին Լուկաշենկոն ասել էր, որ ինքնամեկուսացումից հրաժարավելն ու աշխատելն ավեի արդյունավետ է հիվանդության դեմ պայքարում, քան խիստ սահմանափակումները։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |