Քոչարյանի թեկնածությունը կրկին առաջադրվել է «Սիստեմա» կորպորացիայի տնօրենների խորհրդում![]() 18 մայիսի 2020 - 19:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը կրկին առաջադրել է ռուսական «Սիստեմա» ԲՖԿ կորպորացիայի տնօրենների խորհրդում որպես անկախ տնօրեն։ Այդ մասին ասվում է կորպորացիայի պաշտոնական կայքում։ «Սիստեմա» ԲՖԿ կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստը տեղի է ունեցել 2020-ի մայիսի 16-ին։ Տնօրենների խորհուրդը հաստատել է թեկնածուների ցուցակը։ Հայաստանի երկրորդ նախագահը «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ է 2009-ից։ Քոչարյանը կալանքի տակ է։ Նա մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |