Մայիսի 23-ին «Արմենիան» Վորոնեժից Երևան չվերթ կիրականացնի

Մայիսի 23-ին «Արմենիան» Վորոնեժից Երևան չվերթ կիրականացնի

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին «Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ կիրականացնի: Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։

Երևան-Վորոնեժ չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցողները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են Ռուսաստանում։

Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում ՌԴ դեսպանատուն, կամ հերթագրվել կայքում։

Վորոնեժ-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՌԴ այն քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) ՀՀ քաղաքացի են և գտնվում են Հայաստանում։

Վորոնեժ-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարելի է ձեռք բերել «Արմենիա» ավիաընկերության կայքից։

Ավիաընկերությունը կասեցրել է իր չվերթերի գերակշիռ մասը` պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---