ԱՄՀ-ն $280 մլն կհատկացնի ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար19 մայիսի 2020 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը որոշել է Հայաստանին 280 մլն դոլար հատկացնել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ «ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է Հայաստանին անհապաղ հատկացնել $280 մլն»,- ասվում է հայտարարության մեջ: «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում հասանելիության ավելացումը կապահովի խիստ անհրաժեշտ աջակցությունը՝ իշխանություններին տալով համավարակը մեղմելու և տուժած տնային տնտեսություններին և տնտեսվարողներին աջակցելու հնարավորություն: Հասանելիության ավելացումն իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում և կապահովի ռեսուրսներով` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համավարակի հրատապ մարդկային և տնտեսական հետևանքներին դիմակայելու համար: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը (ԱՄՀ) ավարտել է «Սթենդ-բայ» ծրագրի (SBA) օժանդակությամբ ծրագրի շրջանակում ՀՀ կատարողականի երկրորդ հերթական ստուգումը: Հայաստանի եռամյա «Սթենդ-բայ» ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (մոտ 248 միլիոն դոլար) չափով հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին։ Գործադիր խորհուրդը հաստատել է նաև իշխանությունների` Հայաստանի SBA ծրագրի շրջանակում հասանելիությունը քվոտայի 100 տոկոսի չափով վելացնելու հայտը (128.80 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար)` SBA ծրագրի շրջանակում ընդհանուր հասանելիությունը հասցնելով 308.8 միլիոն ՓՀԻ-ի (Հայաստանի քվոտայի շուրջ 240 տոկոսին): Ավելացման և հերթական ստուգման ավարտով պայմանավորված` անմիջապես հասանելի կդառնա 205.94 միլիոն ՓՀԻ (մոտ 280 միլիոն ԱՄՆ դոլար): Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |