ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 300,000-ի19 մայիսի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 9263 նոր դեպք է գրանցվել երկրի 85 շրջանում։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 299,941-ի։ Նոր դեպքեր են գրանցվել երկրի բոլոր շրջաններում։ Վարակվածների 43.1%-ի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշերի և հայտնաբերվել է միայն թեստավորման արդյունքում, գրում է «Վեդոմոստին»։ 4-րդ օրն անընդմեջ ՌԴ-ում նոր դեպքերի քանակը չի հասնում 10,000-ի։ Մայիսի 19-ի դրությամբ ապաքինվել է 5921 մարդ, ընդհանուր առմամբ՝ 76,130։ Փաստացի բուժվում է 220,974 մարդ։ Վերջին 24 ժամում մահացել է 115 պացիենտ, մահվան ելքով 2837 դեպք կա։ Հիվանդների քանակով առաջատարը Մոսկվան է (149,607), որին հաջորդում է Մոսկվայի շրջանը (29,188) և Սանկտ Պետերբուրգը (11,340)։ Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ պանդեմիայի հետ կապված իրավիճակը մնում է բարդ, սակայն, հաջողվել է կասեցնել հիվանդության աճը՝ տեսանելի է դրական դինամիկան։ Photo. TASS Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |