Կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին 1 մլրդ դրամից ավելի է փոխանցվել![]() 19 մայիսի 2020 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված գանձապետական հաշվին փոխանցվել է մոտ 1 մլրդ 89 մլն դրամ, տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մուտքերը մայիսի 14-ի դրությամբ կազմել են 1,089,730,196.9 դրամ։ Մուտքերի ընդհանուր քանակը 4280 է: Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5041-ի: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 64 է, այլ պատճառով՝ 25։Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 43,041 թեստավորում: ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |