Փաշինյան․ Եթե վարակի աճի տեմպը չկոտրենք, օրական 100-ավոր մարդիկ կարող են մահանալ![]() 19 մայիսի 2020 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում ստեղծված վիճակին և հիվանդության տարածման բարձր տեմպին, ասել է, որ եթե վարակի աճի տեմպը չկոտրենք, օրական 100-ավոր մարդիկ կարող են մահանալ։ Փաշինյանը վստահեցրել է, որ առաջին իսկ օրվանից կորոնավիրուսի մասին ցանկացած տեղեկություն փոխանցվել է բնակչությանը: «Այս տեմպով մայիսի 29-ին արդեն կունենանք 10,000 հիվանդացության դեպք, հունիսի 12-ին՝ 20,000, նաև մահվան դեպքերի կտրուկ աճ և ուղղակի չենք կարողանա օգնել, քանի որ վերակենդանացման բաժանմունքները լցված կլինեն հիվանդներով»,- ասել է վարչապետը՝ կրկին կոչ անելով խստորեն պահպանել պարետատան պահանջները: Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5041-ի: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 64 է, այլ պատճառով՝ 25։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 43,041 թեստավորում: ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը։
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |