Գավառի դեպքի գործով 28 մեղադրյալ կա, 3-ը հետախուզվում են19 մայիսի 2020 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Գավառում արյունալի միջադեպի հետքերով քննվող քրգործով մեղադրյալների թիվը հասել է 28-ի, նրանցից 3-ը հետախուզվում են։ Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդությունները քննարկման փուլում են, հայտնում է Քննչական ծառայությունը։ 25 հոգի մեղադրվում են Գավառի ԲԿ-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու և դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար, մեկը՝ նույն կենտրոնում սպանության փորձի, երկուսը՝ Գավառի Ազատության փողոցում հրաձգության ու սպանությունների համար։ Հայտնաբերվել են միջադեպին և փոխհրաձգությանը մասնակցած անձանց մեքենաներից 10-ը, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենից 2-ը, նշանակվել են փորձաքննություններ: Ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում՝ ճանապարհի երթևեկելի գոտում հրաձգության արդյունքում սպանվել էր 2 անձ։ Դրանից հետո նրանցից մեկի հարազատները ներխուժել էին Գավառի ԲԿ՝ փորձելով սպանել հրաձգության մասնակիցներից մեկին։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |