ԱԳ նախարարն ու ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպումների հեռանկարները![]() 20 մայիսի 2020 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 19-ին տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները։ Տեսակոնֆերանսին մասնակցել են համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Զրուցակիցները դիտարկել են կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո տարածաշրջան համանախագահների այցերի իրականացման հեռանկարները, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է համավարակի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական շփումների պահպանումը: Մայիսի 18-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և քայլերը, որ ձեռնարկվելու են այդ ուղղությամբ պանդեմիայից հետո առաջիկա ամիսներին։ «Կողմերը պայմանավորվել են որոշել Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետն ու վայրը Covid-19-ի պանդեմիայի թուլացումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |