Հայաստանում կորոնավիրուսի 230 նոր դեպք կա ու 5 մահ![]() 20 մայիսի 2020 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5271-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 230-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ելքով 5 դեպք է գրանցվել՝ 3-ը կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 67 է, այլ պատճառով՝ 27։ «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշել են ԱՆ-ից: Դուրս է գրվել ևս 255 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 2419 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 44,071թեստավորում: ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |