Ադամանդի գործարանի 100-ից ավելի աշխատակից բողոքում են․ Պարապուրդի փոխհատուցում չեն ստացել20 մայիսի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Աբովյան քաղաքի ADM ադամանդագործական ընկերության 100-ից աշխատակից բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով իրենց տրամադրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրով նախատեսված օժանդակությունը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18 միջոցառում է մշակել։ Դրանք նաև վերաբերում են տնտեսական ոլորտին և միանվագ աջակցություն տրամադրում պարապուրդի մատնված գրանցված աշխատողներին։ «Երկու ամիս չենք աշխատել ու պիտի աջակցություն ստանայինք, քանի որ կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտ ենք համարվում։ Մեր կողքի բոլոր գործարանների աշխատակիցները ստացել են աջակցություն։ Հիմա մեր գործարանի տնօրինությունն ասում է՝ պետությունը ձեզ գումար չի հատկացրել, կառավարությունից էլ ասում են՝ իրենց սխալ փաստաթղթեր են տրամադրել, հաշվապահությունն է մեղավոր»,- ասել է ցուցարարներից մեկը՝ հավելելով, որ այժմ չգիտեն՝ ում դիմել։ Աբովյանի ադամանդի գործարանը բացվել է 2019-ի դեկտեմբերի 2-ին։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |