ՌԴ-ում կորոնավիրուսից ռեկորդային թվով մարդ է մահացել20 մայիսի 2020 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի կտրուկ աճ է գրանցվել՝ մայիսի 20-ի դրությամբ մահվան ելքով 135 նոր դեպք կա։ Նախորդ ռեկորդը մայիսի 16-ին էր, երբ 119 մահվան դեպք եղավ։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից 2972 հիվանդ է մահացել, գրում է «Վեդոմոստին»։ Մայիսի 20-ի դրությամբ կորոնավիրուս է ախտորոշվել 8764 անձի մոտ՝ սա նվազագույն ցուցանիշն է մայիսի 1-ից ի վեր, երբ հայտնաբերվել էր 7933 վարակակիր։ Վարակակիրների ընդհանուր քանակը երկրում հասել է 308,705-ի։ Ըստ օպերշտաբի, ապաքինվել է նույնպես ռեկորդային թվով մարդ՝ 9262։ Առաջին անգամ առողջացածների թիվը գերազանցել է վարակվածներինը։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 85,392 մարդ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ դեռևս մեծ ռիսկի գոտում են գտնվում և կորոնավիրուսը հաղթահարելու մասին խոսելն անպատասխանատու կլիներ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |