Գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձանները

Գողացել են  «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձանները

PanARMENIAN.Net - «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ տեղադրված «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը գողացել են, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը։

«Խնդրում եմ այն մարդկանց, ովքեր գողություն են կատարել, հետ վերադարձնել արձանները: Թեկուզ թողնել այստեղ, մենք շինաշխատանքները կկատարենք, կվերադարձնենք օրիգինալ տեսքին: Պատրաստ ենք նույնիսկ դրամական պարգև տալ այն մարդուն, որը կօգնի գտնել արձանները»,- ասել է Թադևոսյանը:

«Արարատ-73»-ին նվիրված արձանախումբը բացվել է 2016-ին «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։ Ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---