Մայիսի 23-ը՝ աշխատանքային, ամսվա վերջին 4 օրը՝ ազատ![]() 20 մայիսի 2020 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ը Հայաստանում աշխատանքային է, որոշումն ընդունվել էր դեռ փետրվարի 20-ին ՀՀ կառավարության նիստում։ Որոշման շնորհիվ ոչ աշխատանքային են լինելու մայիսի վերջին շաբաթվա 4 օրը` 28-ից 31-ը։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը որոշման նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ սովորաբար աշխատանքային օրը տեղափոխվում է հաջորդող շաբաթ օր, բայց այս անգամ որոշվել է այն տեղափոխել տոնին նախորդող շաբաթ օրը։ 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Այդ օրը Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |