ՊՆ. Բաքուն զորավարժությունների մասին նախապես չի հայտարարել20 մայիսի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ասել է, որ Բաքուն զորավարժությունների մասին նախապես չէր հայտարարել։ «Առանց պլանավորելու այս ծավալի զորավարժություն հնարավոր չէր անել»,- հավելել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։ Փոխնախարարը չի բացահայտել՝ ՀՀ-ն ունեցել է տեղեկատվություն այդ զորավարժությունների անցկացման մասին, թե` ոչ, քանի որ դա շատ հետաքրքիր է հակառակորդին։ «Այդ զորավարժությունների մասին որևէ հայտարարություն չի եղել, սակայն Ադրբեջանը, որպես ԵԱՀԿ անդամ պետություն, ունի պարտավորություններ՝ իրազեկում իրականացնելու։ Բայց մենք սովոր ենք Ադրբեջանի նման գործելաոճին, և հայկական սահմաններում դա որևէ լարվածություն չի առաջացրել։ Եթե մենք զգանք, որ ՀՀ-ի կամ Արցախի անվտանգությանը սպառնում են Ադրբեջանի գործողություններն ու զորավարժությունները, կանխարգելիչ միջոցառումներ ենք տեղում ձեռնարկելու։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը այդ մասին քաջատեղյակ է, քանի որ մենք նախօրոք հայտարարել ենք դրա մասին»,- պարզաբանել է Բալայանը։ Նրա խոսքով, հայկական կողմը որևէ արտակարգ միջոցառում չի ձեռնարկել, բայց զորքերը զգոն են։ Այնուամենայնիվ, Բալայանն ասել է, որ այդ զորավարժություններն իրականացվում են ՀՀ-ի և Արցախի պաշտպանության բանակի անմիջական վերահսկողության ներքո։ «Հակառակորդի տեղաշարժի, շփման գծի փոփոխությունների, կատարվող ինժեներական աշխատանքների կամ տեխնիկայի մասով մենք ամենօրյա ռեժիմով վերահսկողություն ենք իրականացնում։ Այս պահին մենք չենք զգում, որ այդ զորավարժություններն անմիջական վտանգ են ներկայացնում ՀՀ-ի և Արցախի անվտանգության համար», - նշել է նա։ Մայիսի 18-22-ը Ադրբեջանը լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ է անցկացնում, որին մասնակցում է 10,000 զինծառայող, մոտ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։ Մայիսի 19-ին ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով: Դրան ներգրավված են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է իրականացրել Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն պատրաստկամություն են հայտնել շարունակելու ընթացիկ ծրագրերը Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին |