ԵՄ-ում արգելել են մենթոլով ծխախոտի վաճառքը![]() 20 մայիսի 2020 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ից Եվրամիության անդամ երկրներում արգելվում է մենթոլի բույրով ծխախոտի վաճառքը։ Որոշումը կայացվել էր դեռևս 2016-ին՝ ծխելու դեմ պայքարի շրջանակում, սակայն ուժի մեջ այն մտնում է միայն հիմա։ Պարտադիր է դառնում նաև տուփերի վրա ծխելու վնասի մասին զգուշացնող լուսանկարների և գրառումների առկայությունը, որոնք պետք է զբաղեցնեն տուփի առնվազն երկու երրորդը, գրում է Deutsche Welle-ն։ Ըստ փորձագետների` մենթոլով ծխախոտը վտանգավոր է նրանով, որ ավելի հեշտ է դարձնում ծխի ներշնչումը՝ դրանով իսկ գրավիչ դարձնելով ծխելու ընթացքը սկսնակների համար։ Ըստ Ուռուցքաբանական հետազոտությունների գերմանական կենտրոնի (DKFZ) փորձագետ Կատրին Շալլերի` «մենթոլի հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ այն սառեցնող և ցավազրկող, ինչպես նաև թեթև անզգայացնող հատկություն ունի», ինչն ավելի դյուրին է դարձնում ծխելը սկսնակների համար։ Ըստ ԱՀԿ-ի` ծխելու հետևանքով առաջացած առողջական խնդիրների պատճառով աշխարհում ամեն տարի վաղաժամ 8 մլն մարդ է մահանում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |