Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ հատուկ զեկուցողին![]() 20 մայիսի 2020 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց հանդեպ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով դիմել ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց գործերը դատարանում միավորվեն։ Ինչպես հայտարարել է քույրերից կրտսերի՝ Մարիայի փաստաբան Վալենտինա Ֆրոլովան, դա թույլ կտա խուսափել քույրերին ավելորդ անգամ տրավմայի ենթարկելու անհրաժեշտությունից, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ Ֆրոլովայի` Մարիայի գործն առանձին վարույթով քննելու քննչական մարմինների որոշումը բացասաբար է անդրադարձել մեղադրյալների իրավունքների վրա։ «Կրեստինան և Անգելինան հնարավորություն չունեն մասնակցելու Մարիայի գործին, իսկ Մարիան՝ քույրերի», – ասել է նա։ Փաստաբանը նշել է` քույրերն իրենց դիմումում պնդում են, որ գործել են ինքնապաշտպանությունից ելնելով՝ պաշտպանվելով ընտանեկան բռնությունից։ Ֆրոլովան հիշեցրել է, որ քննությունը «հրաժարվել է դիտարկել ինքնապաշտպանության դրդապատճառը քույրերի գործողություններում»։ «Այն ամենը, ինչ կատարվում է այսօր քույրերի հետ, բազմամյա բռնության հետևանք է և օրենքի բացակայություն, որը թույլ կտար նրանց ժամանակին պաշտպանել», – ասել է փաստաբանը։ ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է վերաորակավորել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը` հոր սպանությունից անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018-ի հուլիսին՝ Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվել են նրա դստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Նրանք խոստովանել են մեղքը: Հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»: Քննությունը հաստատել է, որ Խաչատուրյանը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։ Հետաքննությունն ավարտին է մոտեցել 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |