Փաշինյան․ Մեր գործերը լավ չեն՝ 335 նոր դեպք ունենք ու 3 մահ21 մայիսի 2020 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 335 նոր դեպք, ընդհանուր առմամբ, մահացել է 70 պացիենտ, Կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով, երկրում վիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 5606-ի։ Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետ կապված գործերը լավ չեն։ Նա արձագանքել է նաև քննարկումներին, թե հանրության շրջանում լուրեր կան, որ Կառավարությունը մարդկանց գումար է առաջարկում, որ կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ պացիենտ դառնան։ «Իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդությունների և մահերի թիվը, այլ հիվանդություններից առաջացած մահերը գրանցում են կորոնավիրուսով պայմանավորված մահեր»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ Կառավարությունը որևէ ոչ ստույգ տեղեկություն չի փոոխանցել և իրավիճակն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։ «Մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին, առանց կարանտին հայտարարելու»,- ասել է նա՝ ՝ նշելով, որ խստագույն միջոցներ է պետք ձեռնարկել՝ սահմանափակման ծայրահեղ միջոցառումների չգնալու համար։ Կառավարության ղեկավարը նշել է, որ այսուհետ պետական կառավարման մարմիններում առանց դիմակի մարդիկ կարող են լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակներում միայնակ են։ ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |