Թորոսյան․ Մայիսի 22-ից ասիմպտոմները կմեկուսանան տանը, 135 հոգու վիճակը ծանր է21 մայիսի 2020 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում, ամենայն հավանականությամբ, մայիսի 22-ից կորոնավիրուսով վարակված, բայց սիմպտոմներ չունեցող պացիենտները հիվանդանոցներից կամ հյուրանոցներից տուն կճանապարհվեն՝ շարունակելու իրենց ինքնամեկուսացումը, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Քաղաքացիները, որոնց մոտ վիրուսը նոր կհաստատվի, սակայն սիմպտոմներ չեն ունենա, կրկին կմեկուսանան տանը: Նախարարը նշել է, որ տանը գտնվող քաղաքացիները չեն զրկվում բուժօգնությունից, փոխվում է հիվանդության վարման ձևը։ Նա հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 135-ը ծանր վիճակում են, ծայրահեղ ծանր է 63 պացիենտ, թոքերի արհեստական օդափոխության սաքրերի միացված է 15 վարակված։ «Դեպքերի թվի աճին զուգընթաց՝ աճում են նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը, ինչպես նաև թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Սա այն հանգամանքն է, որից մենք միշտ փորձել ենք խուսափել կամ հեռվացնել այդ օրը, քանի որ ինքնին դրական թվերն այդքան վտանգավոր չեն, եթե չունենայինք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ։ Պետք է ամեն ինչ անել, որ այնպես չստացվի, որ ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդները զրկված լինեն վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստանալուց»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն դեռ ճնշմանը կարողանում է դիմադրել, բայց ջանքեր են պետք, որ այդ ճնշումը չավելանա։ Նախարարը հորդորել է դիմակներ կրել և հետևել պարետատան ցուցումներին։ Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |