Նախարար․ Ընդհանուր՝ 270 երեխա և 23 հղի է վարակվել, 375 բուժաշխատող21 մայիսի 2020 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուս հաստատվել է 270 երեխայի մոտ, նրանցից միայն 2-ն ունեն թեթև թոքաբորբ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է, որ մինչև 18 տարեկան պացիենտների մոտ կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա, և ՀՀ-ն իր փորձով կարող է արձանագրել, որ երեխաները վարակը թեթև են տանում։ Ըստ Թորոսյանի՝ երեխաների կողմից վիրուսն ավելի թեթև տանելը չի նշանակում, որ նրանք չպետք է վարքագծային կանոններ փոխեն, դիմակներ չկրեն։ Նախարարը նաև նշել է, որ կորոնավիրուս հաստատվել է 23 հղիի մոտ։ Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, բուժհաստատությունների անձնակազմում 375 վարակի դեպք է գրանցվել։ Թորոսյանը հայտնել է, որ հատկապես վերակենդանացման բաժանմունքներում ռեանիմատոլոգների դեֆիցիտ միշտ էլ եղել է, իսկ այսօր փորձ է արվում մոբիլիզացնել առկա ռեսուրսները՝ ապահովելով հիվանդների խնամքն ու բուժաշխատողների առողջության պահպանումը։ Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |