Թորոսյան․ Ռեանիմացիոն 203 մահճակալից 131-ը զբաղված է, գուցե գա օր, որ տեղ չլինի![]() 21 մայիսի 2020 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Միայն կորոնավիրուսային հիվանդության համար ծավալված մահճակալային ֆոնդում, ընդհանուր առմամբ, այս պահին ռեանիմացիոն 203 մահճակալ կա, դրանցից 131-ը զբաղված են, 72-ն՝ ազատ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշել է, որ դրանցից մի քանիսը շատ սպեցիֆիկ են՝ օրինակ՝ երեխաների, հղիների համար։ Թորոսյանի խոսքով՝ ի տարբերություն սովորական մահճակալների, ռեանիմացիոնները քաղաքացիներն ավելի երկար են զբաղեցնում՝ միջինում 20 օր, այն քաղաքացիների դեպքում, որոնք դրական տեղաշարժով դուրս են գրվում։ «Հնարավոր է` գա մի օր, որ այնտեղ տեղ չլինի և մենք ստիպված լինենք ՀՀ ամբողջ հիվանդանոցային համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ, ինչը խիստ անցանկալի է»,- ասել է նախարարը: Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |