Եվրախորհրդարանում կքննարկեն ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի մասին շրջանակային համաձայնագիրը19 հունվարի 2009 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայերի դաշնության` EAFJD-ի նախաձեռնությամբ հունվարի 21-ին Եվրախորհրդարանում տեղի կունենա խորհրդաժողով, նվիրված ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի մասին շրջանակային համաձայնագրին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել EAFJD-ում, խորհրդաժողովը, որը կանցնի Եվրախորհրդարանի փոխնախագահ Մարտինա Ռուրի նախագահությամբ, նպատակ ունի եվրոպացի քաղաքական գործիչներին ու փորձագետներին ներկայացնել վերջերս ընդունված շրջանակային համաձայնագիրը ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի վերաբերյալ` մի փաստթուղթ, որն արգելում է բոլոր ճանաչված ցեղասպանությունների ժխտումը: Համաձայնագիրն ենթադրում է, որ Եվրախորհրդարանի բոլոր անդամները պարտավոր կլինեն համապատասխան ուղղումներ կատարել իրենց երկրների օրենսդրություններում 2 տարվա ընթացքում: «Եվրոպացիների պաշտպանությունը ցեղասպանությունների դրսեւորումներից չափազանց թերի է: Հոլոքոսթի ժխտման համար պատիժը պատշաճ կերպով չի կիրառվում, եւ եվրոպացիներն անպաշտպան են, օրինակ, Հայոց ցեղասպանության կամ թութսիների ցեղասպանության ժխտման առջեւ»,-հայտարարել է EAFJD գործադիր տնօրեն Լորան Լեյլեկյանը: Նրա խոսքերով, առաջարկված շրջանակային համաձայնագիրը ենթադրում է համաեվրոպական քրեականացման հաստատում ցեղասպանությունների ժխտման համար: «Սա չափազանց կարեւոր քայլ է եվրոպացի քաղաքացիների պաշտպանության հարցում եւ այս խորհրդաժողովն ուղղված է այդ գործընթացի խրախուսմանը»,-եզրափակել է Լորեն Լեյլեկյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |