Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը կհանվեն![]() 21 մայիսի 2020 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը և պարետային ժամը մայիսի 22-ին կհանվեն, բայց որոշ սահմանափակումներ կմնան, հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար այդ երկրում արտակարգ դրությունը մի քանի անգամ երկարաձգվել է, այն ուժի մեջ է մինչև մայիսի 22-ը: Պարետային ժամը գործում է 21:00-ից 6:00-ն: «Արտակարգ դրությունը չի երկարաձգվի, ուստի պարետային ժամը նույնպես չեղյալ կհայտարարվի, ընդ որում՝ վիրուսը ոչ մի տեղ չի գնացել: Արտակարգ դրությունը չեղարկվելուց հետո մեր պատասխանատվությունն ավելի է մեծանում, և Առողջապահության նախարարության մասնագետների պահանջները դառնում են ավելի կարևոր: Առողջապահության նախարարության կողմից մշակված որոշակի սահմանափակումներ կպահպանվեն» - ասել է Գախարիան: Ըստ նրա՝ արտակարգ դրությունը չեղարկելով՝ օրենսդիր մարմինը նաև պատրաստվում է ընդունել մի շարք սահմանափակումների պահպանման մասին օրենք։ Գախարիան նշել է, որ կառավարության անդամները պատրաստ են ելույթ ունենալ խորհրդարանում և պատասխանել հարցերին, թե ինչպես են կառավարել երկիրն արտակարգ դրության պայմաններում: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 721 է, երկրում վիրուսից մահացել է 12 մարդ, բուժվել՝ 485։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |